Ֆիզիկա 9

9֊ րդ դասարան Ինքնաստուգում

1.Ինչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:

Թափանցիկ, ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով կոչվում է ոսպնյակ: Ոսպնյակները լինում են 6 տեսակի՝ երկուուռուցիկ, հարթ-ուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ, երկգոգավոր, հարթտ գոգավոր, ուռուցիկ-գոգավոր։

2. Որ ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

3. Որ ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:

Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը, իսկ գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավերի բարակ է, քան եզրերը:

4. Ինչ է բարակ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ինչ հատկությամբ է այն օժտված:

Բարակ են այն ոսպնյակները, որոնց միջին մասը զգալիորեն փոքր է նրանց սահմանափակող գնդային մակերևույթների շառավիղներից:

Ոսպնյակի օպտիկական կենտրոնն է կոչվում բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը: Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը իր ուղղությունը չի փոխում:

5. Ինչով են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

Հավաքող ոսպնյակ ի վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում, իսկ ցրվող ոսպնյակը ճառագայթների փունջը անցնելուց հետո ոսպնյակը ցրվում է բոլոր ուղղություններով:

6. Որ կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?

Այն կետը, որը ընկած է ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքի վրա կոչվում է հավաքող ոսպնյակի կիզակետ։ Ցրող ոսպնյակներինը անվանում են կեղծ կիզակետ։

7. Ինչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

Ոսպնյակի օպտիկական կենտրոնից` O մինչև գլխավոր կիզակետ` F ընկած հեռավորությունը կոչվում է ոսպնյակի կիզակետային հեռավորություն: Հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը դրական է, իսկ ցրողինը՝ բացասական:

8. Որ մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այն արտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:

Կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը կոչվում է ոսպնյակի օպտիկական ուժ և նշանակվում է Dտառով:

9. Առարկայի բարձրությունը 70 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 52 սմ:

Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

10.Որքա՞ն է 0.8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2.5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

Leave a comment