Ֆիզիկա 9

9֊ րդ դասարան Ինքնաստուգում

1.Ինչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:

Թափանցիկ, ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով կոչվում է ոսպնյակ: Ոսպնյակները լինում են 6 տեսակի՝ երկուուռուցիկ, հարթ-ուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ, երկգոգավոր, հարթտ գոգավոր, ուռուցիկ-գոգավոր։

2. Որ ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

3. Որ ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:

Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը, իսկ գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավերի բարակ է, քան եզրերը:

4. Ինչ է բարակ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ինչ հատկությամբ է այն օժտված:

Բարակ են այն ոսպնյակները, որոնց միջին մասը զգալիորեն փոքր է նրանց սահմանափակող գնդային մակերևույթների շառավիղներից:

Ոսպնյակի օպտիկական կենտրոնն է կոչվում բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը: Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը իր ուղղությունը չի փոխում:

5. Ինչով են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

Հավաքող ոսպնյակ ի վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում, իսկ ցրվող ոսպնյակը ճառագայթների փունջը անցնելուց հետո ոսպնյակը ցրվում է բոլոր ուղղություններով:

6. Որ կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?

Այն կետը, որը ընկած է ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքի վրա կոչվում է հավաքող ոսպնյակի կիզակետ։ Ցրող ոսպնյակներինը անվանում են կեղծ կիզակետ։

7. Ինչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

Ոսպնյակի օպտիկական կենտրոնից` O մինչև գլխավոր կիզակետ` F ընկած հեռավորությունը կոչվում է ոսպնյակի կիզակետային հեռավորություն: Հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը դրական է, իսկ ցրողինը՝ բացասական:

8. Որ մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այն արտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:

Կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը կոչվում է ոսպնյակի օպտիկական ուժ և նշանակվում է Dտառով:

9. Առարկայի բարձրությունը 70 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 52 սմ:

Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

10.Որքա՞ն է 0.8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2.5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

Քիմիա 9

<<Համար  մեկ  տարրը Տիեզերքում՝ Ջրածին>>

 1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…
Ջրածինը համարվում է Տիեզերքում համար մեկ տարըը, որովհետև միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա ամբողջովին կազմված է ջրածնից:

2.Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնի այրման ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Ջրածնի այրումից առաջացած ջերմությունը շատ ավելի մեծ է քան ցանկացած այլ վառելանյութի այրումից: Հենց մեր օրերում ստեղծում են վառելանյութը, լաբորատոր փորձերի և ուսումնասիրությունների միջոցով:

3. Բնութագրեք  ջրածին քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը- H                            բ) հարաբերական ատոմային զանգվածը-1,00797                                       գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ-ոչ մետաղ                  դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է-կարգաթիվ՝ 1, խումբ՝ առաջին, պարբերությունէ առաջին     ե) ատոմի կառուցվածքը`միջուկի լիցքը-1 միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվը-1 էներգետիկ մակարդակների թիվը -1

*4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..
Ջրածնի վալենտականությունը 1 է: Օքսիդացման աստիճանը -1 է հիդրիթներում, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

*5. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը. ..և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը M գ/ մոլ …

*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ.
Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ:

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

*8. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
Ջրածնի առաջացրած և երկրագնդում ամենատարածված բարդ նյութը H2O-ն է:

*9. Որտե՞ղ են  կիրառում ջրածինը….
Ջրածինը կիրառվում է որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ դիրիժաբլների լցման համար: Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ: Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։

Պատմություն 9

Թեմա 16 Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

Ներքին նախադրյալներն էին՝ հայերի միասնական լինելը անկախության համար։ Արտաքին նախադրյալները այն էին, որ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ Բյուզանդիան այսպես ասած օգնում էր Հայաստանին անկախության հարցում,քանի որ Բյուզանդիայի կայսրը Վասիլ (Բարսեղ) I էր։

2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:
Աշոտ I-ը մահացավ 890 թ. և իր հաջորդ Սմբատ I-ին /890-914/ թողեց ամուր և միավորված երկիր: Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին ու արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը՝ ճկուն դիվանագիտությամբ խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆաության միջև: 892 թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջն հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս:
893 թ. Սմբատ I-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:
908 թ. Յուսուֆը թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր:
Շուտով Յուսոֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ: Տեղի ունեցած ժակատամարտում Սմբատի բանակն անհաջոթյուն կրեց: Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում: Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին: Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը: Հակաարաբական պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը: Յուսուֆը Հայոց թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց հրամայել զենքը վայր դնել և հանձնվել: Բայց քաջարի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը: Գազազած Յուսոֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին:

Հայոց լեզու 9

՛՛Կապիկների խնջույք՛՛ ֆեստիվալը Թայլանդում․ Թարգմանություն

lopburi-to-host-monkey-buffet-festival-on-29th-november-1-1՛՛Կապիկների խնջույք՛՛ ֆեստիվալը տեղի է ունենում նոյեմբերի 25-ին, Լոպբուրի Մայր բոլորուն Պրանգ Սամ Յոթ տաճարում, որը գտնվում է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի հյուսիսում։ Կխմերյան սրբավայրի  տարածքում բացում են մեկ մեծ սեղան կամ մեկ հսկայական ափսե՝ ուտելիքով, խմիչքով և մրգերով տեղի կապիկների համար, որոնք այստեղ ապրում են հսկայական քանակով` ավելի քան 2000 կապիկ: Այս տարածաշրջանում կապիկները համարվում են սուրբ կենդանի։ Տեղի բնակչությունն ու վանականները շնորհակալություն են հայտնում կապիկներին այստեղ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար։ Հատկապես հայտնի են երկարապոչ կապիկները: Իսկ զբոսաշրջիկները կարծում են, որ կապիկները իրենց հաջողություն կբերեն բիզնեսում։

monkey-festiva-1Կապիկը անկանխատեսելի արարած է։ Եթե ​​ամեն ինչ հարթ է ընթանում, սուրբ կենդանիներն ուտում են կերակուրը, ապա խմում գազավորված ըմպելիքները և երբ կշտանում են, սկսում են ուշադրություն դարձնել իրենց շուրջ գտնվող մարդկանց: Զբոսաշրջիկները ուրախ են ներկա գտնվել նման անսովոր միջոցառման և այդպատճառով բավականին շատ մարդիկ են հավաքվում: Կապիկները սկսում են մրգեր ու դատարկ տարրաններ նետել հանդիսատեսների վրա, ցատկում են մարդկանց վրա և բռնում նրանց մազերից, հափշատկում են պայուսակներն ու տեսախցիկները։ Բայց նրանց ամեն ինչ թույլատրված է և ոչ ոք չի նեղանում, քանի որ կապիկները Հանումանի բանակի հիմնական բանակն են։

Աղբյուրը

English

Homework

You haven’t seen this film, have?
Your sister lives in Spain, doesn’t she?
He can’t drive, can he?
You’ll be there, won’t you?
I’m next, aren’t I?
Angela knew him, didn’t she?
We’ve never met, have we?
Joni and Sal don’t like me, do they?
He was dating that celebrity chef, wasn’t he?
You wouldn’t lie to me, would you?
They aren’t serious, are they?
She‘s a doctor, isn’t she?
Yesterday was so much fun, wasn’t it?

He isn’t here, is he?
The trains are never on time, are they?
Nobody has called for me, have they?

don’t need to finish this today, do I?
James is working on that, isn’t he?
Your parents have retired, haven’t they?
The phone didn’t ring, did it?
It was raining that day, wasn’t it?
Your mum hadn’t met him before, had she?

Jenni eats cheese, doesn’t she?
said that, didn’t I? 

The bus stop‘s over there, isn’t it?
None of those customers were happy, were they?

They could hear me, couldn’t they?
You won’t tell anyone, will you?

I‘m never on time, are I?
I‘m going to get an email with the details, aren’t I?

Aki didn’t say much, did he?

Պատմություն 9

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․
1. Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր /բանավոր, էջ 18-25, նաև այլ  աղբյուրներ/.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Continue reading “Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․”

Քիմիա 9

Հալոգեններ

 Նախագծի անվանումը՝  <<Հալոգեններ>>

Ուղղորդող հարցեր.

*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին  անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը

Հալոգեններ են կոչվում, 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերը՝ F, Cl, Br, J, At

*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ…

Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ֆտորի ամենատարածված միացություններն են  ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը:

*3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր  նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար:

*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

19+9F (9p, 10n )9e- Z=+9
35+17Cl (17p, 18n) 17e- Z=+17
37+17Cl (17p, 20n) 17e- Z=+17
80+35Br (35p, 45n) 35e- Z=+35
127+53I (53p, 74n) 53e- Z=+53
210+85At (85p, 125n) 85e- Z=+85

Բանաձև՝Ատոմի միջուկում նեյտրոնների թիվը վորոշում ենք հետևիալ բանաձևով N=A-Z

  1. Սահմանում՝ Իզոտոպները միևնույն տարրի ատոմներն են որոնք միջուկում ունեն միևնույն թվով պրոտոններ, սակայն տարբեր թվով նեյտրոններ, հետևաբար տարբեր զանգվածային թվեր։

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…, ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից:
Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից:

Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:

Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիոլոգիական լուծույթը:

Հայոց լեզու 9

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝ նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։

Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։

Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։

Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Լրացուցիչ կրթություն (տանը)

1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթեհամադասական, իսկույն, այնտեղ, բայցհամադասական, ևհամադասական, մյուս, բոլոր, թեև-ստորադասական, սակայն-ստորադասական, որովհետև-ստորադասական, ինչպես, այս, որպեսզի-ստորադասական, պատճառով, դեպի, քանզի-ստորադասական, նաև-համադասական, բացի, քանի որ-ստորադասական։

 2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ես կհաղթեի, եթե վնասվածք չունենայի:

Գնեցի մեքենա, որպեսզի ճամփորդեմ:

Ուշացա, որովհետև հիվանդանոցում էի:

Ես պարտվեցի, սակայն կարող էի հաղթել:

Ես սիրում եմ մանդարին, եկեք նշենք նոր տարին:

Ես սիրում եմ մանդարին, իսկ նա նարինջ:

Պատմություն 9

Թեմա 11 Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․. Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էլ․ դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էլ․ դասագիրք, էջ 8-10նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.

1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը:
Հայ հասարակությունը կազմված էր բարձր` ազատների, և ստորին` անազատների դասերից: Ազատների դասը կազմում էին ինչպես ազնվականությունը` նախարարները` աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, այնպես էլ հոգևորականությունը: Ոչ ազնվական կամ անազատների դասին էին պատկանում քաղաքացիները:
Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:
Հազարապետի գլխավորած գործակալությունը երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների կամ պետական պարհակների տնօրինությունը:
Սպարապետության գործակալությունը գլխավորում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը` հայոց սպարապետը:
Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց սեպուհների դաստիարակությունը:
Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը` արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը:
Մեծ դատավորը հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը` հայոց կաթողիկոսը: Նա հսկում էր ընդունված օրենքները հատկապես ընտանիքի և եկեղեցու իրավունքի բնագավառում:
Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր և թագակապ ասպետը, որը պատասխանատու էր պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար:
Արտաշատի շահապը մայրաքաղաքի քաղաքագլուխն էր` թագավորական տնտեսը: Թագավորն իր ցանկությամբ այդ պաշտոնը հանձնում էր պալատում ծառայող հավատարիմ որևէ ազնվականի:

2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները
Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական գործակալությունները: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպանում էին սպարապետի, մաղխազի և մարդպետի գլխավորած հատուկ հեծյալ ջոկատները, որոնք հայտնի էին ոստան այրուձի անունով: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում` հայոց կաթողիկոսը: Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը:Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր: Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր: Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում:

Հայոց լեզու 9

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ․ Ձայնարկություններ

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ

Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.

Continue reading “ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ․ Ձայնարկություններ”