Uncategorized

Գարուն

գարուն

Գարունը տարվա չորս եղանակներից մեկն է: Գարնան ամիսներն են՝ մարտը, ապրիլը, մայիսը: Ես շատ եմ սիրում գարունը, հատկապես մարտ ամիսը, որովհետև մարտին է ծնվել իմ մեծ եղբայրը:

Գարնանը մեկ լինում է արև, մեկ անձրև, մեկ քամի, մեկ էլ ամպամած եղանակ:  Գարնանը բնությունը արթնանում է ցուրտ ձմեռից հետո, ծաղկում են ծառերը, կանաչում են սարերն ու դաշտերը: Գարնանը շատ համեղ մրգեր են աճում, ես ամենից շատ սիրում եմ ուտել խակ ծիրանը:

Մայրենի

Տարօրինակ թռչունը

տարօրինակ թռչունը

Լինում է չի լինում մի ագռավ է լինում: Էս ագռավը չի ուզում թռչել, այլ ուզում է քայլել ուրիշ կենդանիների պես: Նա ապրում է փչակում, ունի երեք ձագ՝ մեկը խելոք, մյուսը խորամանկ, իսկ երրորդը միամիտ: Հավքերը զարմանում էին, թե ինչու ագռավը չի թռչում, այլ գայլերի, աղվեսների. պախրաների, արջերի նման քայլում է անտառով, ուտում է խալիչա կապած մուռը և նույնը սովորեցնում է իր ձագերին:
Ագռավի ձագերը, երբ մենակ էին դուրս գալիս զբոսնելու, հենց տանից հեռու էին գնում թռչում էին: Բարձրանում էին վերև և իրանց շատ լավ էին զգում:
Մի օր հենց տուն մտան միամիտ ձագուկը մայրիկին խաբար է տալիս, որ իրենք անտառում թռչում են: Կռավան ագռավները սկսում են վիճել, խոսել միամիտ ագռավիկի վրա: Բայց մայր ագռավը լուռ լսելուցհետո, երկար մտածեց ու որոշեց, որ չի կարող արգելել իր ձագերին թռչել և որ իրենք ծնվել են երկնքում թռչելու համար:

 

Մաթեմատիկա

Թումանյանական խնդիրներ

Խնդիր 1

<<Թումանյանական խառնաշփոթ>> ներկայացումը տևում է 1ժ 10ր
Ներկայացված էր  9 ներկայացում
Ընդհանուր 8 անգամ ընդմիջում՝ յուրաքանչյուրը 2ր տևողությամբ
———————————————————–
Յուրաքանչուր ներկայացումը տևում է – ?

Լուծում
1ժ 10ր = 70ր

1․  8 x 2 =16ր
2․  70 – 16 = 54
3.   54 : 9 = 6 

Պատ․՝  յուրաք․ ներկայացումը 6 րոպե է։

Խնդիր 2

Թումանյանի “Տերն ու ծառան” հեքիաթի տերը ուներ 27 ոչխար
Ծառան  մորթեց բոլոր ոչխարները 1ժ 25ր-ում
սկզբից մորթեց 13 ոչխար 45ր-ում
ապա 10ր  հանգստացավ
ու մորթեց մնացած ոչխարները։
——————————————————
Որքան րոպեում, որքան ոչխար մորթեց ծառան ?

Լուծում
1ժ 25ր = 85ր

1․   85 – 45 = 40ր 
2․   40 – 10 = 30ր
3․   27 – 13 = 14

Պատ․՝  14 ոչխար 30ր-ում։