Հայոց լեզու 9

Քերականություն

1․Լրացնել բաց թողած տառերը և կետադրել ./4մ./                                                                 

Վարդանը սփրթնեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը:Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ: Ահռելի ուժը իր թիկունքում զգալով’ վճռեց կռվել մինչև վերջին  շունչը:                                                                                                                   Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ’ ուղիղ մատյան գնդի վրա: Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ սկսվեց մի ահավոր նախճիր: Մատյան գունդը ընկրկեց և սկսեց հետ-հետ շրջվել իրեն քաշելով պատառոտված ու շփոթված թևերը: Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն ևեթ  մխրճվեց  աջ   թևը Սունյաց  ուխտադրուժ  զորագնդերի մեջ, որոնք, չկարողանալով անդրադարձնել այդ  հուժկու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու: Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը, այդ անարվեստ, բայց ոգելից կռիվը։  Թվում էր վրիժառու դարերի կուտակված  զայրույթ էր պոռթկում  բռնակալների դեմ:

Leave a comment