Տեխնոլոգիա

Թթխմորի պատրաստման տեխնոլոգիա

Հացի արտադրական նախագծի շրջանակում, տարատարիք սովորողների հետ սկսել ենք ուսումնասիրել թթխմորի ստացման տեխնոլոգիան: Այն մի ամբողջ գիտություն է՝ ներառած բնագիտական բոլոր առարկաները…

Սովորողներն ունեն իրենց անձնական ստեղծած թթխմորը՝ անուններով, ծննդյան ամսաթվերով: Կատարում ենք ամենօրյա խնամք, գրանցում ենք նկարագրությոյնը, աճը, հետաճը, հետո որոշում ենք կերակրման չափերը և այլն: Գործունեության ընթացքը չափազանց հետաքրքիր է բոլորիս համար: Ընթացքի մասին պարբերաբար կներկայացնենք:
Ժամանակն է անցնել առողջ հացի օգտագործմանը, իսկ դրան հասնելու առաջին գործը թթխմորի ստացումն է, որը կնպաստի հեշտ մարսվող հացի արտադրելուն:

Տեխնոլոգիա

Թթխմորների լաբորատոր ուսումնասիրություն

Մեր աճեցրած անվանական թթխմորները պարբերաբար անցնում են մանրադիտակային ուսումնասիրություններ: Առաջին ուսումնասիրությունը անցկացվեց փետրվարի 7-ին, կենսաբանական լաբորատորիայում, Անուշ Ասատրյանի և մի խումբ սովորողների հետ: Դիտարկվեցին երեք տարբեր օրերի ծնունդների թթխմորներներ: Արձանագրեցինք, որ ճիշտ խմորում է ընթանում, նույնիսկ խմորասնկեր երևացին, որը շատ լավ գրավական է: Այսօր նույն նմուշներից կատարվեց երկրորդ ուսումասիրությունը, արդեն մեր դպրոցի բնագիտական լաբորատորիայում: Արձանագրվեց բակտերիաների և խմորասնկերի մեծ քանակության աճ: Ինչպես առաջին հետազոտության ժամանակ, այնպես էլ հիմա, առաջին տեղում իմ «Թամարա» թթխմորն է: Կարծում եմ՝ ժամանակն է սկսել փորձարկել հացի ստացումը:

Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա

Ալյուր անվանում է այն պռոդուկտը որը ստացվում է հացահատիկային տարբեր կուլյտուռաներից ցորեն տարեկան եգիպտացորեն սոյա և այլն: Հիմնականում օգտագործվում է ցորենի այլուրը որը բաղկացած է առաջին հատիկի թեփուկներից երկրորդ ալեռոնային շեռտից երրորդ էնդոսպեռմից չորրորդ սաղմից

Կեղեվը կազմում է 3.1 5.6 տոկոս ալյեռոնային շեռտը 6 էնդոսպեռմը 81.1-94.2 տոկոս և սաղմը 1.4-3.2 տոկոս: Ցորենի հատիկի քիմիական կազմը հետևայլն է ջուր 13.5 տոկոս սպիտակուց 12.5 տոկոս ճարպ 2 տոկոս օսլա 67.8 տոկոս բջջանյութ 28 տոկոս զոլեր 1.7 տոկոս: Ալյուրը հրուշակային արտադրության մեջ համարվում է հիմնական հումք ալրային հրուշակեղենի համար: Մեչենիների պրյանիկների կռեկեռների տալետների պիրոժնիների վաֆլիների տորթերի հանար

Տեխնոլոգիա

Խաղողաքաղ Ագարակում

4B4CFCAB-E356-482A-BD2B-901CE8B356AB

Ուսումնական ագարակում մեր ձեռքերով տնկված և խնամված խաղողը՝  արդեն հասել է, պատրաստ գինի դառնալուն։ Միջին դպրոցի գինեգործ սովորողները  իրենց ձեռքով քաղեցին Գառան դմակ , Խարջի,  և այլ սպիտակ սորտի խաղողներ, որոնք կանցնեն տեխնոլոգիական մշակման փուլ Խաղողի և գինու դպրոցում։ Ստացված բերքից կպատրաստենք պրեմիում կարգի սպիտակ անապակ գինի։

Սովորողների պատումները՝

Մարի Համբարչյան

Տաթև Մամիկոնյան

Գագիկ Ղալթաղչյան

Մկրտիչ Համբարձումյան

Ֆոտոշարը՝ ֆեսբուքյան իմ էջից։

Տեսանյութ՝

Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա Ագարակում

Տեխնոլոգիայի դասաժամերին շաբաթական երկու անգամ այցելում ենք կրթահամալիրի ագարակը: Կատարում ենք տարբեր տեսակների երկրագործական աշխատանքներ՝ փխրեցրել ենք հողը, մաքրել կենդանիների բները, ման տվել շներին և մաքրել թոնրատունը: Ծանոթացել ենք բոլոր կենդանիների հետ, խնամել, կերակրել, բուժել:

thumbnail_Image

Տեխնոլոգիա

Չրարտադրություն ուսումնական տեխնալոգիա

b017ee93-160d-443b-905a-8b02e46f0c79

Մենք ամեն տեխնոլոգիայի  դասաժամին պատրաստում ենք չիր; Չիրը պատրաստել ենք տարբեր տեխնոլոգիաներով; Օրինակ՝ արքայանարինջը կեղևազրկել ենք և չորացրել; Սալորը պատրաստել ենք սոդայաջրի օգնությամբ;Ընդանուր պատրաստել ենք  սև սալորի, բալի, ծիրանի, խնձորի, խաղողի, արքայանարինջի չրեր որնք վաճառվել են ցուցահանդես-վաճառքում: