Քիմիա · Քիմիա 8

լաբորատոր  քիմիական Աշխատանք

Փորձի համար անրհաժեշտ է՝ կես լիմոն, բամբակ, լուցկի, ջրով բաժակ, թղթի կտոր

1. Լիմոնը քամում ենք, ստացված հյութի չափով ավելացնում ջուր:
2.Բամբակով փաթաթած լուցկին թրջում են ստացված հեղուկով և թղթի վրա որևէ բան գրում:
3. Երբ  «թանաքը»  չորանա,  թուղթը մոտեցնում ենք սեղանի լամպին և տաքացնում: Թղթի վրա կերևա մեր գրած բառը:

Արդյունք

Քիմիա · Քիմիա 8

Թթվածնի ֆիզիկական հատկությունները և ստացումը

Screenshot_20230214_215306_Chrome

1) Թթվածնի տարրը հայտնաբերել է Շվեդիայի գիտնական Կարլ Վիլհելմ Շելեն, 1771 թ.:

2) Հյուսիսային ծովերը ձկնառատ են, որովհետև ծովերում թթվածնի լուծելիությունը ավելանում է։

3) Screenshot_20230214_222744_Chrome

4)Screenshot_20230214_223231_Chrome

5) 3. Ջրածնի պերօքսիդի քայքայում

Քիմիա

Ապրիլյան Ամփոփում

Պատասխանել հարցերին

1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

Ա) լիտր

Բ)կգ

Գ)մոլ

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

Ա)ազոտ

Բ) ֆոսֆոր

Գ) այլումին

Դ)արդեն

3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը

CO2

4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծը

Ա)Cu0

Բ)CuCl2

Գ)Cu20

Դ)CuSO4

5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։

Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։

Քիմիական երևույթի ժամանակ փոխվում է նյութի գույնը, հոտը, համը ձևը և այլն։

6) Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները։ Բերել օրինակներ։

Հիմնականում անվանվել են նյութերի լատինական, կամ հունական անվանումների սզբնատառերով:

7)Գրել։ Կերակրի աղի և շաքարի քիմիական բանաձևը։

Կերակրի աղ-NaCl  Շաքար-C12H22011

8)Ո՞ր հարկում և ո՞ր բնակարանում է ապրում ածխածին տարրը։

Երկրորդ կամ վեցերորդ;

9)Որքա՞ն է պրոտոնի լիցքը

Ա) 0

Բ)+1

Գ)-1

Դ) Z

10) Ի՞նչ է մոլեկուլը ։

Մոլեկուլ, երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբ։ Ատոմները միասին պահվում են քիմիական կապերի միջոցով[1][2][3][4][5]։ Մոլեկուլները տարբերվում են իոններից էլեկտրական լիցքի բացակայությամբ։

Քիմիա

ՄՈԼԵԿՈՒԼ։ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒ

Մոլեկուլ բառը լատիներեն նշանակում է ամենափոքր զանգված:

Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է:

Օրինակ

Սնդիկի օքսիդը, որպես նյութ գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի նրա մոլեկուլը  (HgO):  Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է սնդիկ  (Hg) և թթվածին Օ2 պարզ նյութերի մոլեկուլների. սնդիկի օքսիդ նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.

սնդիկի օքսիդ =  սնդիկ  + թթվածին

Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերություն վերջինների, քիմիապես բաժանելի են:

Ատոմները տարբեր ձևերով են միանում: Ինչպես այբուբենի տառերով կարելի է կազմել հարյուր հազարավոր բառեր, այնպես էլ տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ:

Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ քլոր պարզ նյութի  քիմիական բանաձևն է Cl2:  Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս (երբ ինդեքսը հավասար է 1-ի, այդ դեպքում չի գրվում):

Երկատոմ մոլեկուլ է առաջացնում նաև թթվածին պարզ նյութը, որի բանաձևն է O2, ազոտը` N2:  Ջրի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմից` H2O, ածխաթթու գազի բանաձևն է CO2, թթվածնի երեք ատոմից առաջանում է օզոն պարզ նյութը`O3:

Նշված մոլեկուլները կարդացվում են ` օ – երկու,  էն – երկու,  հաշ – երկու –օ,  ցե –օ – երկու,  օ – երեք:

qimia3332.png

Քիմիական բանաձև  →SO3↘ինդեքս

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:

Քիմիական բանաձևը ցույց է տալիս.
ա) նյութի անվանումը,
բ) այդ  նյութի մեկ մոլեկուլը,
գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,

դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:

Քիմիա

Հարցեր և Վարժություններ

1) Որո՞նք են բնական գիտություններ։

Բնական գիտությունը գիտություն է, որը բնական մեթոդներով ուսմնասիրում է մեզ շրժապատող ամեն ինչ, դրանք են Քիմիան, Ֆիզիկան, կենսաբանությունը, երկրաբանությունը, բնագիտությունը և աստղագիտուլյունը։

2)Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը։

Քիմիան գիտություն է, որը ուսմնասիրում է նյութերը, որոնց ուսումնասիրության արդյունքում ստանում է բնական նաև արհեստական նյութեր;

3)Նկարեք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իրեր։

240919882_613713319794047_1272523696348674849_n241051603_852411482358322_2067937221612233316_n241071797_582781539754236_9053440208229821457_n241159572_144807077824918_3965788672221177799_n

4)Թվարկեք ձեզ ծանոթ մի քանի նյութ, որոնք նավթից են անջատվում։

Նավթից են անջատվում բենզինը, ացետոնը և ալյն;

5) Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա ու ստացվում է բնական հումքի վերամշակումից :  ա) նավթ։  բ) ոսկի։ գ) ջուր։ դ) գինի

6) Հետևյալ նյութերից ո՞րը համ չունի ։ ա) մրգահյութ։ Բ) աղաջուր։ Գ) անձրևաջուր։ Դ) կաթ։

7) Հետևյալ եղանակներից ո՞րի օգտագործումն է անօգուտ `շրջապատող աշխարհը ճանաչել ցանկանալիս ։ա) դիտում։ Բ) չափում Գ) փորձ  դ) բախտագուշակում

8) Հետևյալ նյութերից ո՞րն է հնարավոր տարբերել հոտով ։ա)կերակրի աղ։ Բ) խմելու ջուր։ Գ) սուրճ։ Դ) ալյուր

9) Քիմիական լաբորատորիայում անծանոթ նյութը կարելի է  ա) համտեսել։ Բ)լցնել ձեռքի ափին։ գ) դիտել `առանց սրվակը բացելու։ Դ) փորձանոթում տաքացնել

10) Հետևյալ նյութերից ո՞րն է արտադրվում քիմիայի օգնությամբ ա)ավազ։ Բ) ջուր։ Գ) փայտ։ Դ) օճառ

Քիմիա

Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Գործնական  աշխատանք `Նյութերի հատկությունների ուսումնասիրում`

Ղեկավարվելով  հետևյալ  սխեմայով  բնութագրեք  հետևյալ  նյութերի` երկաթի,արծաթի,ոսկու, ջրի,կերակրի աղի,պղնձի,կավճի,ալյումինի,պղնձարջասպի , ածխաթթու գազի , շաքարի, էթիլ սպիրտի, քացախաթթվի, ացետոնի  ֆիզիկական հատկությունները  և  ֆիզիոլոգիական  ազդեցությունը  կենդանի   օրգանիզմների  վրա: 

Աղյուսակի սյունակում գրանցե՛ք տեղեկություն նյութի հոտի մասին: Ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղեք ձեր կողմը և որոշե՛ք հոտ ունի՞արդյոք նյութը

Նյութի անվան.

Ագրեգ.

վիճակը

գույնը

հոտը

համը

Խտու-

թյունը
գ/մլ
ρ

Լուծ.

ջրում

tհալմ.

tեռմ.

Ջերմա-

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.

Fe Պինդ Մոխր․ 7,87

1539, 2870

+ +
ag պինդ սպիտակ  10,5 961, 2167 + +
au պինդ դեղին 19,3 1063, 2880 + +
H2O հեղուկ  1,00 0, 100
nacl պինդ սպիատկ + 2,17 + 801, 1465
cu պինդ կարմիր 8,96 1083, 2543 + +
caco3 պինդ սպիատկ 2,71 քայքայվում է

:

Քիմիա

Քիմիական նյութերի ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների:

Աղւսյակ

qimia

1․ Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին մատկերացնումների նմատակաուղղված ընկալման գործընթաց է; Դիտարկումը որպեսզի լինի արձյունավետ պետք է հստակ որոշել դիտարկաման առարկան, նրա հատկությունները կամ նյութի փոխարկումը մյուսի նկատմամբ; Պետք է հստակ իմանա դիտարկման նպատակը;

2․ Վարկածները դա տվյալ դիտարկվող առարկայի մասին հայտնած օրինակ-տարբերակներն են, որոնք ուսումնասիրելուց հետո գալիս ես եզրակացության;

3․ Եքսպերիմենտ բառը լատինական ծագում ունի (Experimentum) որը հայերենում թարգմանվում է փորձ;

Քիմիա

Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ:

Գրեք բոլոր սարքավորումների անունները և նրանց կիրառումը:

Ամրակալ

Ամրակալ

1. տակդիր (չուգունե)
2. մետաղաձող
3. օղակ
4. սեղմակ
5. թաթ

Քիմիական ամանեղեն

Քիմիական ամանեղեն

Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի կառուցվածքը և նյութերի տաքացումը սպիրտայրոցի վրա:

Սպիրտայրոցի կառուցվածքը

Սպիրտայրիչ

1. հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ՝ ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360ºC է:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Բոցի կառուցվածքը

Կրակի կառուցվածքը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Քիմիա

Քիմիական նյութերի ճանաչումը ըստ ֆիզիկական․ Քիմիական և ֆիզիոլոգիական հատկություների

Քիմիական նյութերի  ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների
Այն հատկանիշները,որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոճվում են հատկություններ:Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:

Քիմիական նյութերի դիտում, նկարագրում, չափում, քիմիական փորձ:

Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակելինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե ևկապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակին թափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթե բաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից: Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենք առանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը: Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում են իրար, անվանվում են հատկություններ: Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերը նկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար: Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում են նյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա: Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունի որոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից: Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ- րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում: Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել և նկարագրել զգայարանների օգնությամբ: Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուք կատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում: Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով` դիտարկումով: Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն ուսումնասիրելու նպատակով: Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումների նպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն է կուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրում օրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցով բացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.

1․ հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:

  1. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:
  2. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:

Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն, գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում է փորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի (experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը: Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: Նշվում են փորձի կատարման ժամանակը, անվանումը, փորձի ընթացքը, որը հարմար է գրանցել աղյուսակի ձևով.

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

1․ Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները

1.էլեկտրահաղորդականությունը

2.մետաղական  փայլը

3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիժակը – բնորոշ չէ

4.ջերմահաղորդականությունը

      2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա                          1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի

Բ.Երկաթ                                     2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

Գ.Քացախ                                   3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային է

Դ.Ջուր                                         4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի,Տարբեր  նյութերի                           ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:

Քիմիա

Մարմին և նյութ

Մարմիններ Նյութեր
սեղան, աթոռ, հեռախոս, պատուհան, գնդակ փայտ, երկաթ, ոսկի, ապակի, պլաստմասսե
Կենդանի մարմիններ Անկենդան մարմիններ
առյուծ, մարդ, գայլ, արծիվ, հավ, ձուկ կոնֆետ, հեծանիվ, տետր, բաժակ, ապսե
Օրգանական նյութեր Անօրգանական նյութեր
վիտամիններ, բնական գազ, գլյուկոզը, ճարպեր, թորած ջուր, բուրդ, երկաթ, կերակրի աղ, թթվածին

1. Թվարկե՛ք նյութեր և մարմիններ (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը, և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում:

Մարմիններ – սեղան, բարձ, կաթսա, աթոռ, բաժակ
Նյութեր – փայտ, մետաղ, կավ, պլաստմասսե, ալյումին

2. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Ծաղկամանը՝ կարելի է պատրաստել կավից, փայտից, պլաստմասսայից, ապակուց և այլն:

3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Մոմ կարող ենք պատրաստել պարաֆինից;

4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

Ապակուց պատրաստված բաժակը մարմին է:

5. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները.

Ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

Մարմիններ – ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ
Նյութեր – ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

ա) մետաղյա լար
բ)  բռոնզե պատառաքաղ
գ) ռեզինե գնդակ
դ) կավե բաժակ
ե) պլաստմասե քանոն
զ) փայտ սեղան

7. Հետևյալ նյութերից որոնք են անօրգանական և որոնք օրգանական.

Արծաթ, բուրդ, ավազ, ցեմենտ, փայտ, պողպատ, սառույց, ճարպ, շաքար, ցինկ:

Օրգանական նյութեր – պողպատ, ճարպ, շաքար
Անօրգանական նյութեր – արծաթ, բուրդ, ավազ, ցեմենտ, փայտ, սառույց, ցինկ