Մաթեմատիկա

Խնդիրներ թթվի թեմայով

1.  Թթու պատրաստելու համար մեզ պետք է.

1 կգ գազար
3 կգ լոլիկ
2 կգ-ով ավել 
ծաղկակաղամբ, քան գազարն է
3 կգ վարունգ

___________________________________________
Որքան կգ բանջարեղեն կօգտագործենք՝ թթու դնելու համար:

Լուծում

1) 1 կգ + 2 կգ = 3 կգ ծաղկակաղամբ
2) 1կգ + 3կգ + 3կգ + 3կգ = 10կգ

Պատ.՝ 10 կգ  բանջարեղեն:

2.  Տատիկին թթու պատրաստելու համար անհրաժեշտ էր 20 կգ բանջարեղեն: Մայրիկը գնեց.
6 կգ կանաչ լոլիկ
6 կգ վարունգ
1 կգ գազար
1 կգ կծու պղպեղ
3 կգ ծաղկակաղամբ
2 կգ-ով ավել կաղամբ, քան ծաղկակաղամբն է
____________________________________________________________
Որքա՞ն կգ ավել բանջարեղեն է գնել մայրիկը:

Լուծում
1) 3 կգ +2 կգ = 5 կգ  կաղամբ
2) 6 կգ + 6 կգ + 1 կգ + 1 կգ + 3 կգ + 5 կգ = 22 կգ
3) 22 կգ – 20 կգ = 2 կգ

Պատ.՝ 2 կգ ավել բանջարեղեն:

Русский язык

24.110.17

Изданных слов  выбери  правильный ответ :(Помидор).  (Чеснок).(Капуста). (Перец).(Картофель). (Лук).(Огород). (Семечки).(Тыква). (Америка). (Морковь).

■ Место, где растут овощи. – Огород

■ Бывает и сладким, и горьким. – Переьц

■ Из него делают кетчуп и томатную пасту. – Помидор

■ Овощ, плоды которого самые большие из всех овощей. – Тыква

■ Белокочанная, брюссельская, савойская, кольраби, листовая — это… – Капуста

■ Овощ, в котором содержится много витамина А. – Морковь

■ Родина помидора. – Америка

■ По-итальянски «тартуфель», а по-русски .. – Картофель

■ Маленький, горький, луку брат .. -Чеснок

■ Когда его чистят — плачут. – Лук

■ Продукт подсолнуха и тыквы – Семечки

Русский язык

Петушок

У бабушки Даши жил Петушок. На голове у петушка гребешок. Хвост у него был пушистый.
Пёрышки зелёные, синие, жёлтые, красные.
Однажды петушок шёл по двору и увидел червечка. Петушок хотел поймать червечка, но червечек уполз под дерево. Петушок остался голодным.

Մայրենի

ՃՊՈՒՌՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ / Աթաբեկ Խնկոյան

10.01.16 - 1Թըռի – վըռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռռաց, ճռճռաց:
Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրեն թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգըր – զընգըր դողալով,
Ծանր – ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր.
_ Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակրի՛ր, տաքացրո՛ւ
Մինչև գարուն ապրեցրո՛ւ:
_ Ի~նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
_ Էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ.
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ:
_ Ուրեմն՝դո՞ւ:
_ Այո, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
_ Երգո՞ւմ էիր, շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր – վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի:

Մայրենի

Ամենատես աչքերը

Безымянный

Սեղանին ափսեյով գեղեցիկ, անուշ հոտով ելակ էր դրված:

Քիթն ասաց.
– Ինչ անուշ հոտ է գալիս:

Աչքերն ասացին.
– Ըհը…

Բերանն ասաց.
– Ոնց կուտեի:

Աչքերն ասացին.
– Հաստատ…

Ձեռքերն ասացին.
– Ես կտամ:

Աչքերն ասացին.
– Դե փոձիր:

Քիթը, Բերանը, Ձեռքերը ասացին Աչքերին.
– Ասացեք Աչքեր այդ ի՞նչ է:

Աչքերն ասացին.
– Կարմիր ու մեծ ելակներ են: Մեկդ հոտ է առնում, մյուսդ համ է զգում, էն մյուսն էլ շոշափում է ու վերցնում, բայց միայն ես եմ տեսնում ու ցույց տալիս, թե ինչը որտեղ է:

 

 

Uncategorized

Երաժշտական ուրբաթ

Ուրբաթ օրը դասարանով գնացել էինք Մայր դպրոց՝ ՛՛ Մխիթար Սեբաստացի՛՛  կրթահամալիրի երեխաների համերգը լսելու: Լսեցինք մեզ ծանոթ և անծանոթ երգեր, նաև ջութակի, դաշնամուրի և դուդուկի կատարումներ: Այն երգերը, որ գիտեի կամաց երգում էի երգչախմբի հետ, անծանոթ երգերը ուշադիր լսում էի: Հետաքրքիր երաժշտական ուրբաթ էր: