Մայրենի

Առաջադրանքներ․

1.Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել՝ իր որդու Եգորի մասին՛

Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը, համարյա ամեն օր, լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու՝ գիշերային արկածի մասին:

2.Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։

Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նա գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ողբ ու՝ լաց չի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ․

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

 

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

Գող – խորամանկ, արագ կողմնորոշվող, խելացի, հումորով;

Պահակ – իր գործն իմացող, սակայն միամիտ, ուշադիր, 

Մեծահարուստ – Անուշադիր

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

Գործողությունը կատրավում էր մեծատան բակում, դարպասներից դուրս;

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝

     ա/ գողը, – Ի նկատի ունի, որ առավոտյան մեծահարուստն ու կինը կլացեն ու կողբան և պահակը կլսի նրանց լացը  

     բ/  պահակը․ – հասկանանում է, որ ողբի և լացի ձայն կլսի, որովոհետև տան տերը մահացել է;

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) տեքստը սցենարի վերածի՛ր

Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։ Նրա դեմ դուրս եկավ պահակը։

Պահակ – Պարկում ի՛նչ կա և ո՛ւր ես տանում։

Գող –  Տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ ինձ պատվիրել է որոշ իրեր տանեմ եղբոր տուն։

Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։

Պահակ –  Ինչո՛ւ այդ դեպքում տնից ողբ ու՝ լաց չի լսվում։

Գող – Հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։

Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։

Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Զ) սցենարդ վերանգրի՛ր

՛՛Հեշտ գողություն՛՛

Մայրենի

Տնային աշխատանք

1.Նախադասության միտքն այնպես արտահայտի՛ր, որ ընդգծված բառը փակագծերում տրված հոլովով լինի:

Թուրինի թանգարաններից մեկում, օրինակ, պահպանվում է մի հարթաքանդակ, որը լողացող մարդ է պատկերում: (թանգարանում)

Թուրինի մի թանգարանում, պահպանվում է մի հարթաքանդակ, որը լողացող մարդ է պատկերում:

Եգիպտացի հնագույն քանդակագործի ստեղծած լողորդի շարժումները նման են ժամանակակից բրաս լողաձևի տարրերին: (տարրերը)

ժամանակակից բրաս լողաձևի տարրերը նման են եգիպտացի հնագույն քանդակագործի ստեղծած շարժումներին;

Նախորդ հարյուրամյակի առաջին կեսերին մրցումներ են կազմակերպվել ռուսական բանակի «լողացող թիմերի» միջև: (թիմերը)

Ռուսական բանակի «լողացող թիմերը»  նախորդ հարյուրամյակի առաջին կեսերին մրցումներ են կազմակերպվել; (թիմերը)

Սպորտային լողով առաջին անգամ իսկապես հետաքրքրվել են Անգլիայում, 1877 թվականին: (լողը)

   Սպորտային լողը առաջին անգամ իսկապես հետաքրքրրել է Անգլյում, 1877 թվականին;

  1. փակկագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

Մարդիկ վաղուց են (միջոցներ) – միջոցներ փնտրում վատ (տեսողություն) – տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) – ապակուց պատրաստված առաջին օպտիկական (գործիք) – գործիքը: Ժամանակակից (ակնոց) – ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) – տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) – Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ) – Հռոմում: Հայտնի է, որ (գլադիատորներ) – գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) – Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտ) – զմրուխտից պատրաստված մեծ (ոսպնյակ) – ոսպնյակից:

3.Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Հիանալ ումո՞վ: – Տղայով    Հիանալ ինչո՞վ: – Պայուսակով

Սքանչանալ ումո՞վ: – Մայրիկով     Սքանչանալ ինչո՞վ: – Ծաղիկով

Տարվել ումո՞վ: – Ուսուցչով       Տարվել ինչո՞վ: – խաղալով

Մայրենի

Ամպրոպից հետո․ արաջադրանքներ

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

  1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կապույտ երկինք, կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խարը ձորեր, արձակ տափաստաներ, խոնարհ ծառեր, բարի արև; 

  1. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Անընդհատ կրկնվում է ամպրոպից հետո բառակապակցությունը, որի շուրջ գրված է ամբողջ բանաստեղծությունը;

  1. Ո՞ր տողերումէ խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Բանաստեղծության հիմնական ասելիքը վերջին երկտողում է;

  1. Ո՞րն  է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

 

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը:

հավք – թռչուն, չվող թռչունների գարնան վերադարձը, ինչպես և դրա ժամանակը:

խոնարհ – հեզ, համեստ, հլու;

տախաստան – անծայրայիր հարթ տարածք;

7.Բացատրի՛ր տրված դարձվածքները՝ գլխին նստել – երես առնել, առիթից օգտվել, գայլի գլխին ավետարան կարդալ – անուղղելի կամ իրասածի մարդուն խրատներ տալ, ապարդյուն կերպով մեկին մի բանում համոզելու ձգտել, երկաթը տաք-տաք ծեծել – ձեռնարկած գործն անմիջապես կատարել, կրակի վրա յուղ ավելացնել – կռիվ գցել, գլուխը յուղել – քաղցր խոսքերով խափել: 

 

Մայրենի · Պատմություն

Հայ հին վիպաշխարհ

Հին հայերի գերագույն աստվածը Արամազդն էր՝ երկնքի և երկրի արարիչը; Նրա գլխավոր սրբավայրը Անի կամախում՝ որը հին Հայաստանի սրբավայրերից էր և որտեղ գտնվում էին հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

Արամազդի դուստրը կամ կինը Անահիտ աստվածուհին էր՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ «Մեծ տիկին Անահիտ»-ը,  ինչպես կոչում էին նրան, հայ ժողովրդին պահող ու փառաբանող, խոհեմության ու պարկեշտության աստվածուհին էր; Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։ Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էին Ոսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, Ոսկեծին–Ոսկեմայր։

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։ Նրա սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։

Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին էր, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։

Արամազդի դուստրը Նանե դիցուհին էր, ով ռազմի աստվածուհին էր; Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ  Նանեի հարուստ տաճարը նույնպես գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր Միհրի անունով, իսկ յոթերորդ ամիսը, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան (փետրվար ամիս)։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։

 

Մայրենի

Որտեղ է սկսվում, որտեղ՝ ավարտվում…

Ամեն ինչ սկսվում է այնտեղից երբ դու քայլ ես դնում կյանքի մի փուլ, որտեղ պետք է փորձես ինքդ գոյատևել առանց քեզ շրջապատող հարազատ մարդկանցից; Այնտեղ դու ինքդ պետք է որոշես ինչպես ապրել այնտեղ չկան քեզ սիրող մարդիկ, այնտեղ միայն դու ես և քեզ հակառակվող մարդիկ, դու ինքդ պետք է դուրս գաս այդ փորձության միջից; Պետք է դժվար փորձրություներով հասնես քեզ սիրող և հարգող մարդկանց և երբեք չհանձնվես քանի որ կարող ես կործանվել և էլ հետ չկարողանալ վերադառնալ; Դա կյանքի միակ դժվար փուլն է, որը դու եթե հաղթեցիր կհաղթես նաև կյանքի բոլոր փորձությոյուները և կլինես ավելի ուժեղ;

Մայրենի

Թարգմանություն․ Притча об оскорблении – Առակ վիրավորանքի մասին

navostoke-mudrec

ԱՐԵՎՈԼՔՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԷՐ ՄԻ ԻՄԱՍՏՈՒՆ, ՈՎ ԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՍՈՒՄ ԷՐ․

՛՛Մարդիկ վիրավորում են երեք տարբերակով; 1) Նրանք կարող են ասել, որ դու հիմար ես․ 2) Կարող են քեզ անվանել ստրուկ․ 3)  Կարող են քեզ անվանել անտանանդ;

Եթե ձեզ հետ այդպիսի բան պատահի, հիշեք այս  հասարակ ճշմարտությունը․

Միայն հիմարը կանվանի հիմար ուրիշին, միայն ստրուկը ուրշի մեջ կփնտրի ստրուկի, միայն անտաղանդը ուրիշի խենթություները կարդարացնի այնը ինչը չի հասկանում՛՛;

Ասելիք․ Ինչքան քիչ է խելքը, այդքան շատ են վիավորանքները;

Թարգմանության աղբույր

Մայրենի

Հնարագետ ջուլհակը

1. Բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Դերվիշ –  Մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր;

Կուշտ –  Կողք;

Վարանում – Խառնափշոտ;

Բոլորեքյանք – բոլորը միասին;

Մաքուք – Ոստայնանկի փոքրիկ մակույկ, որի մեջ զետեղում են թելով մասուրան և հենքի միջով աջ ու ձախ պտտեցնելով՝ գործում կտավը:

2. Բնութագրի՛ր ջուլհակին:

Ջուլհակը համեստ էր, իր գործի վարպետ է խելացի, աշխատասեր և շատ հնարամիտ;

Մայրենի

Առաջադրանքներ

  1. Բացատրիր, թեինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:

Միավանկ բառերը հոգնակի թիվ են կազմում – եր մասնիկով; Բազմավանկ բառերում եկրորդ բաղադրիչ եթե միավանկ է հիմնականում պահպանվում է; օրինակ՝ նախա-պապ-նախապապեր, ծովա-շուն-ծովաշներ;

  1. Երկուխմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Օրինակ՝

ար – կըղ, նը – կար,

արկղ – արկղեր, նկար – նկարներ:

Ա. Վագր – վա + գր, վագրներ, աստղ – աս +տղ, աստղեր, սանր – սա + նր, սանրեր, անգղ – ան + գղ, անգղներ, կայսր – կայ + սր, կայսրեր, զեբր – զե + բր, զեբրեր:

Բ. Խրճիթ – Խր + ճիթ, խրճիթներ, ձկնիկ – ձկ + նիկ, ձկնիկներ, դպրոց – դպ + րոց, դպրոցներ, գրիչ – գր + իչ, գրիչներ, կռիվ – կռ + իվ, կռիվնր, գլուխ – գլ + ուխ, գլխեր, տղա – տղ + ա, տղաներ, կրակ – կր + ակ, կրակներ:

  1. Տրվածգոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:

Երկնքում մեկ-մեկ վառվեցին հեռագիրներ, ամեն ինչ լռեց:

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտները, որոնց ինքը մասնակցել է:

Ցրիչը մեկ ժամում բոլոր կեղտաձրերը բաժանեց:

Միայն աստղեր էին սավառնում այդ բերդի վրա:

Հետո անգղները դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:

.Գետաձիները ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

Մայրենի

Խիզախը կամ Աներկյուղը․ Առաջադրանքներ

  1. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատր՛եք բառարանի օգնությամբ: 

Հարամիկ – Ավազակ 

Մաղարա – քարայր

զաղեք – քաչանձավ

կուռ – թև

  1. Բնութագրի՛ր Աներկյուղին:

Աներկյուղը շատ խելացի է, բայց բոլորը կարծում էին թե նա հիմար է, շատ անվախ է, բարի,  

  1. Գրի՛րխիզախ բառի հոմանիշները և հականիշները:

հոմանիշներ – Քաջ, արի, արիասիրտ, քաջասիրտ, առյուծասիրտ, անվախ, համարձակ;

հականիշներ – վախկոտ, երկչոտ, վեհերոտ, անարի;

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր:

մեզ մոտ կաց – մեզ մոտ մնա;

թաք կացավ – թաքնվեց;

Մայրենի · Պատմություն

Եռօրյա ճամփորդություն դեպի Դիլիջան

Մարտ ամսվա վերջին, ես առաջին աանգամ, առանց ծնողներիս, գնացի եռօրյա ճամբար դեպի Դիլիջան; Այդ օրվան մոտ մեկ ամիս սպասում էի; Եվ ահա եկավ այդ օրը; Ընկեր Տաթևը, ընկեր Ստելլան և ընկեր Լայերտնեին մեզ ուղեկցում; Դասընկերներիս մեջ էին նաև գրեթե իմ բոլոր ընկերները; 

1-ին օր․

Առաջին կանգառը, որ կանգնեցինք դա կապուտակ Սևանի ափներ, որտեղ մենք նախաճաշեցինք; Հետո երթուղայինի մեջ խաղալով, զրուցելով հասանք Դիլիջան և մինչև հյուրատուն հասնելը գնացինք Մաթոսավանք; Շատ չարչարվելով, բայց շատ հավես բարձրանալով ի վերջո հասանք; Պատմեցինք Մաթոսավանքի մասին, մտանք ներս և տեսանք հիասքանչ հին եկեղեցին; Հետո հասանք հյուրատուն, տեղավորվեցինք, ինձ շատ դուր եկավ որ մենք մեր դասարանով երկրորդ հարկում ենք, հանգստացանք և գնացինք ընթրելու; Բարձրացանք վերև և սկսեցինք խաղալ, պարել, աղմկել; Ժամանակը հույարտանը արագ անցավ և արդեն ժամանակն էր քնելու, մենք ուզում էինք գիշերը հոգի կաչել, բայց դա մնաց հաջորդ ուղեվորությանը; Գիշերը քնում էինք քնապարկերում, դա իմ կյանքում առաջին ագամն էր; 

2-րդ․

Առավոտ վերկացանք, հագնվեցինք, թարմացանք և գնացինք նախաճաշելու, վերադարձանք սենյակներ և պատրաստվեցինք գնալու Աղավնավանքի դպրոց; Եղանակը լավը չեր և չկարողացաք 2-րդ օրը շատ տեղեր այցելել; Մտանք դպրոց, ծանոթացանք տնօրենի հետ և մի քանի ուսուցիչների հետ; Հարցազրույց վերցրեցինք  և իմացանք դպրոցի և իրենց գյուղի մասին տարբեր բաներ; Դասարաներից մեկում պարեցինք և գնացինք դեպի Գոշավանք; Ես մեկ անգամ արդեն եղել էի Գոշավանքում, բայց այս անգամ լինելուց հետո ավելի շատ բան իմացա Մխիթար Գոշի և Գոշավանքի մասին; Հետո եկանք հյուրատուն, ընկեր Լայերտը մեզ համար  խորոված էր պատրաստում, ես ընկերներիս հետ խանութ գնացի, որ մեր վերջին գիշերը ավելի լավ անցնի և հիշվի; Խաղացինք տարբեր խաղեր, ժամանակը անցնում էր ուղղակի հիանալի, զվարճալի և ուրախ; Հետո գնացինք խորոված ուտելու, լավ կերանք և նորից եկանք սենյակներ; Նայեցինք բասկետբոլի խաղ հեռուստացույցով և այնքան էինք բղավել , որ խաղից հետո գրեթե բոլոր տղաների ձայները կտրվել էր; Ուսուցիչների հանձնարարությամբ Միդլ-TV-ի համար պեըք է ներկայացնեինք Մխիթար Գոշի առակներից մեկը; Բաժանվելով երեք խմբերի՝ մենք կարողացանք կարճ ժամանակահատվածում ներկայեցնել; Արդեն մութը ընկել էր և մենք գնացինք մեր սենյակները երկար զրուցեցինք և քնեցինք;

3-րդ օր․

Առավոտ վերկացանք, թարմացանք և սկսեցինք հավաքվել, որ շուտով պետք է դուրս գայինք; Եղանակը շատ պայծառ էր և տաք; Նախաճաշեցինք և դուրս եկանք հյուրատնից, բայց մինչև գնալը մարմնավարժություն արեինցք; Գնացինք Եկրագիտական թանգարան; իմացանք Դիլիջանի մասին տարբեր բաներ, թե ոնց են ապրել հին ժամանակ և այլն; Նստեցինք երթուղային և շարժվեցինք, ճանապարհին կանգնեցինք մի վայրում թեթև նախաճաշելու և ամփոփելու մեր հիանալի օրերը; Երթուղայինում լիքը խոսացինք, լավ ժամանակ անցկացրեցինք և չնկատեցինք, թե ինչպես հասանք դպրոց, որտեղ մեզ էին սպասում մեր ծնողները;

Անցան հիանալի և զվարճալի երեք օրերը, և հավանաբար, ես էլի կգնամ եռօրյա ճամփորդության;