Uncategorized

Ճամփորդություն դեպի Գաֆեսճյան արվեստի կենտրոն – ՋՈՏՏՈ

Այսօր մենք գնացինք մեր հերթական ուսումնական ճամփորդության: Այցելություն Գաֆեսճյան արվեստի կենտրոն, որտեղ Ջոտտոյի՝ Գևորգ Գրիգորյանի, ցուցադրությունն էր: Գաֆեսճյան պատկերասրահ առաջին անգամ էի գնում, այն շատ հետաքրքիր էր ու նման չէր մյուս պատկերասրահներին:
Ջոտտոն հայ նկարիչ է, ով ծնվել և իր առաջին ստեղծագործական քայլերն է արել Թիֆլիսում: Հետագայում տեղափոխվել է Երևան: Նա նկարել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնապատկերներ:
Ցուցահանդեսում ավելի շատ ներկայացված էին դիմանկարներ: Մեզ թույլ տվեցին այնտեղ նկարել, և յուրաքնչյուրս նկարեցինք որևէ հերոսի դիմանկար: Ես նկարել եմ Սարդ-մարդուն:

82

Русский язык

Слон и девочка

И тогда папа решил пойти в цирк.

Но в цирке слона не отдали. У него было представление. Тогда папа пошёл в зоопарк. Но и в зоопарке ему отказали, так как у слонихи родился слонёнок. Папа рассказал Наде обо всём, Надя решила, что лучше ей пойти в цирк и  в зоопарк и посмотреть на слона там.

 

Մայրենի

Ճամփորդություն դեպի Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես

58.thumbԱյսօր դասարանով գնացել էինք մեր հերթական ուսումնական ճամփորդությանը՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահ, որտեղ ցուցադրված էր  Հովհաննես Այվազովսկու նկարները: Հ.Այվազովսկին հայազգի մեծանուն ծովանկարիչ է, ով ծնվել և ստեղծագործել է  Ռուսաստանում:
Պատկերասրահում մենք տեսանք բավականին շատ նկարներ ծովի հետ կապված, իր դիմանկարը, նաև նկարներ, որոնք նկարել էր իր պատկերացմամբ: Ծովանկարները շատ բնական էին արած և շատ 
գեղեցիկ էին, ինձ շատ դուր եկան:

 

 

Մայրենի

Ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Ուրբաթ օրը մենք դասարանով և մեր ուսուցչի հետ գնացինք հայ մեծ նկարիչ Մ.Սարյանի տուն-թանգարան: Այն գտնվում է նկարչի անունը կրող փողոցի վրա: Դա երեք հարկանի, կլոր աստիճաններով գեղեցիկ շենք է:
Մեզ լավ դիմավորեցին և ուղեկցեցին սրահներ, որտեղ Մ.Սարյանի բազմաթիվ նկարներն էին ցուցադրված: Մենք տեսանք սենյակը լրիվ նույն ձևով, որտեղ նկարել է Սարյանը, մեզ պատմեցին նրա և նրա ընտանիքի մասին, պատմեցին նկարների մասին: Տեսանք Սայրանի նկարած իր մանկության գյուղը և ուրիշ շատ նկարներ իր ճամփորդություններից, դիմանկարներ, նատյուրմորտներ, բնության պատկերներ:
Սարյանի նկարները շատ լուսավոր են, պայծառ վառ գույներ ունեն ևինձ շատ-շատ դուր եկան: 

Русский язык

Лев и животные / басня М.Гоша

Лев и живот.

Лев, сломав ногу, пожаловался на всех животных:
– Вы мои подданные, потому что я ваш король, но почему вы не приносите мне подарки, что бы я выздоровил?
Они отвечают:
– Ты никогда не защищал нас от медведя, волка или другого зверя.
Даже ты сам нас не пощадил. Мы Бога поблагодарим, за то, что ты попал в такую беду.
Басня о том, что злые повелители мучая своих подданных, сами поподают в беду.

Uncategorized

Ճամփորդական ֆլեշմոբ

Որ փողոցի վրա է գտնվում թանգարանը։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը գտնվում է Մ.Սարյանի փողոցի վրա:

Որ թվականին է կառուցվել։
Թանգարանը կառուցվել և բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին:

Ում անունն է կրում։
Կրում է Մարտիրոս Սարյանի անունը:

Որոնք են այդ փողոցի հարակից փողոցները։
Հարակից փողոցներն են Ամիրյան փողոցը, Պուշկինի փողոցը, Հ.Թումանյանի փողոցը:

Այդ փողոցին որ փողոցներն են զուգահեռ։
Զուգահեռ է Մեսրոպ Մաշտոցի պողոտան:

Իրեն բնակության վայրից որքան հեռավորության վրա է գտնվում թանգարանը։
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից:

Այդ փողոցի վրա ուրիշ ինչ նշանավոր շինություններ կան։
Երևանի կենտրոնական փոստատունը, նաև Սարյան-Թումանյան խաչմերուկում Հովհ. Թումանյանի տուն-Թանգարանը:

Թանգարանում ինչ խնդիր տեսար, որ կուզենաիր
փոխել։
Դեռ չեմ եղել ))

Uncategorized

ԵՐԵՎԱՆ

7a66ce999dc0a2beb7dbff374d976f97_w870_h390Երևանը իմ քաղաքն է, իմ սիրելի մայր քաղաքը:
Երևանը Հայաստանի Հանրապետության տասներկուերորդ մայրաքաղաքն է: Այն ունի իր անձնագիրը՝ սեպագիր արձանագրություն, ըստ որի Էրեբունի – Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում: 2018 թ-ին Երևանը կդառնա 2800 տարեկան։ 
Երևանի գլխավոր ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է: Այն աշխարհի ամենասիրուն քաղաքներից մեկն է, այն կոչում են նաև վարդագույն քաղաք՝ իր գեղեցիկ վարդագույն տուֆից կառուցված, քանդակազարդ շենքերի և հատկապես չտեսնված կենտրոնական հրապարակի համար: 
Երևանը գնալով ավելի գեղեցկանում է, հին շենքերի կողքին բարձրանում են ժամանակակից մեծ շենքեր, նոր թաղամասներ են կառուցվում ու ինձ ավելի ու ավելի է դուր գալիս մեր քաղաքը:

Մայրենի

Երևանի մետրոպոլիտեն

Yerevan_Metro.svgԵրևանն այն եզակի քաղաքներից է, որն ունի մետրոպոլիտեն: Այն սկսել են կառուցել 1972 թ-ին: Մետրոպոլիտենի բացումը տեղի է ունեցել 1981 թ-ի մարտի 7-ին, իսկ վերջին Չարբախ կայարանի բացումը տեղի է ունեցել 1996 թ-ին:
Երևանի մետրոպոլիտենը կառուցվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ և 1999 թ-ի դեկտեմբերի 28-ից  այն կրում է նրա անունը:

Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան՝ Գարեգին Նժդեհ, Շենգավիթ, Չարբախ, Գործարանային, Սասունցի Դավիթ, Զորավար Անդրանիկ, Հանրապետության հրապարակ, Երիտասարդական, Մարշալ Բաղրամյան և Բարեկամություն։ Կայարաններից երեքը՝ Չարբախ, Գործարանային և Սասունցի Դավիթ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։
Ամեն օր մետրոյից օգտվում են հազարավոր մարդիկ և այն համարվում է ամենաապահով տրանսպորտային միջոցներից մեկը: