Մայրենի

Երևանի մետրոպոլիտեն

Yerevan_Metro.svgԵրևանն այն եզակի քաղաքներից է, որն ունի մետրոպոլիտեն: Այն սկսել են կառուցել 1972 թ-ին: Մետրոպոլիտենի բացումը տեղի է ունեցել 1981 թ-ի մարտի 7-ին, իսկ վերջին Չարբախ կայարանի բացումը տեղի է ունեցել 1996 թ-ին:
Երևանի մետրոպոլիտենը կառուցվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ և 1999 թ-ի դեկտեմբերի 28-ից  այն կրում է նրա անունը:

Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան՝ Գարեգին Նժդեհ, Շենգավիթ, Չարբախ, Գործարանային, Սասունցի Դավիթ, Զորավար Անդրանիկ, Հանրապետության հրապարակ, Երիտասարդական, Մարշալ Բաղրամյան և Բարեկամություն։ Կայարաններից երեքը՝ Չարբախ, Գործարանային և Սասունցի Դավիթ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։
Ամեն օր մետրոյից օգտվում են հազարավոր մարդիկ և այն համարվում է ամենաապահով տրանսպորտային միջոցներից մեկը: 

Leave a comment