Իրավագիտություն

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Հասարակական կազմակերպությունը այն է, երբ մարդը անհնարին է համարում միայնակ լուծել իրենց խնդիրները և համընդհանուր շահեր ունենցող մարդիկ ստեղծում են կազմակերպությունը, որի նպատակն էլուծել տարբեր խնդիրներ։

Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Հայոց լեզու 9

Թեստ․ օ-ո-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:

Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:

Առաջադրանքներ

  1. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:

Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր

Օդ-օդանավակայան, անօդ

Օրինակ-անօրինական, օրինակագիր

Օգուտ-անօգուտ, օգտակար

Օղ-օղաբլիթ, ականջող

Օր-ամենօր, օրեցօր

2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:

Որբ, երկորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր. բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:

3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:

ամենօրյա, ամանորյա, անօրինական, հանրօգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմօրոր, հօգուտ, տնօրեն, նախորոք, շաբաթօրյակ, բացօթյա, պարզորոշ, արծաթազօծ:

4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:

որոշ— որոշակի, պարզորոշ

Որակ– Որակազուրկ, պարզորակ

Որս-որսաբաժին, արջաորս

Որդի-որդիական, հայորդի,

Որջ-որջանման,

5. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ

բ)  հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն

Ոսոխ-թշնամի
Որջ-բույն
Որձ-արու
Ողորկ-հարթ
Որթ-վազ
Որմ-պատ

6. Լրացրու օ. ո, վո

Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմորոր, չոգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, ոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, վոլգոգրադ:

7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ:

բարձրորակ – բարձրորակ հագուստ

օդանավակայան – ժամանակակից օդանավակայան

օձ – թունավոր օձ

օբյեկտ – վտանգավոր օբյեկտ

օձիք – ճերմակ օձիք

8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

Վոլեյբոլ – Ես շատ էի սպասում, թե երբ եմ դիտելու վոլեյբոլի մրցաշարը։
Չոգնել – Անցորդներից ոչ մեկը, չոգնեց գետնին պառկած վիրավոր շանը։
Ոհմակ – Որսորդները ամենաշատը վախենում էին ոհմակների հարձակումից։
Շտապօգնություն – Շտապօգնության աշխատակիցները շատ հասնելու շնորհիվ, փրեցին հիվանդի կյանքը։
Աորակ – Արտասամանից պատվիրած բոլոր իրերը տեսքից անորակ էին։

Ֆրանսերեն

MEKHITAR DE SÉBASTE


Le Père Mkhitar est né en Sepasia en 1676, alors que la majeure partie de l’Arménie et de sa population traversaient des temps très difficiles. Il était encore très jeune lorsqu’il reçut une éducation religieuse. Assoiffé d’études supérieures, il fréquente les églises d’Etchmiadzine, Sevan et Passen, où il ne fut pas déçu. Depuis sa jeunesse, il s’est consacré sans relâche à la lecture et à la culture de la pensée au sein de la Congrégation Holy Sign. À l’âge de vingt ans, le prêtre à peine consacré a l’idée de rassembler des disciples et de fonder une congrégation qui témoigne de la mauvaise condition mentale et matérielle de l’Arménie, dans le but de travailler ensemble à élever le niveau spirituel, moral et niveaux intellectuels.

The Mekhitarist Congregation, with its couple historical branches of Vienna and Venice, after many years of negotiations and studies, organized a general extraordinary meeting in St. Lazar mother monastery of Venice from July 10 to 21, 2000, with the participation of all the cenobites of the two institutions. The cenobite monks of this meeting decided together to realize an immediate and complete union, by creating one Mekhitarist united congregation with one central committee.

Գրականություն 9

Վանո Սիրադեղյան

Վանո Զիրադեղյանը ծնվել է նոյեմբերի 13-ին 1946թ. Տավուշի մարզի Կոթի գյուղում, ունեցել է 5 երեխա։ 1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում և 1974 թվականին ավարտել է։  Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նաև Վանո Սիրադեղյանը զբաղվել է գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • Կիրակի»
  • «Շատ չհամարվի»
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»

Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին և մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Աղբյուրը

Պատմություն 9

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը
ա/ Հարաբերությունները հարևան երկրների հետ
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը
/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 26-33/
Լրացուցիչ նյութեր՝
ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ /1918-20 թթ․/
Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
Սևր․Հայկական չիրականացված երազանքը․տեքստ
Սևր․Հայկական չիրականացված երազանքը․տեսանյութ
Չիրագործված պայմանագիր և կորսված հնարավորություններ
Սևրի պայմանագիրը շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ. ՀՀ վարչապետ
Ինչու ՞ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա․Լ․ Շիրինյան

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր՝
ա/ Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր

Վրաստանի հետ Հայաստանը ունեցել է խնդիր 1918 թվականին։ Լոռու և Ջավախքի համար են նրանք պատերազմել, և կարողացել են համաձայնության գալ։ Լոռին մնաց Հայաստանին, իսկ Ջավախքը անցավ Վրաստանի կազմի մեջ։
բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր
Ադրբեջանի հետ խնդիրներն նույնն են, քանի որ մինչև հիամ մենք նրանց հետ լուծում են տարածքային խնդիրներ։
գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր
1918-1920 թվականներին եղել են ճակատամարտեր, որոնցում հայերը ապրելու կռիվ են տվել և տոնել են հաղթանակներ, իսկ այսօր մեր և Թուրքերի հարաբերությունները լավ չեն, քանի որ նրանք Ադրբեջանի հետ ցանկանում են բնաջնջել հայ ազգը։

Հայոց լեզու 9

Հագուստի պատիվը, առակ

Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ՝ ամբողջովին մաշված ու քրքրված հագուստով։ Թագավորն իջավ նժույգից, ակնածանքով խոնարհվեց նրանց առաջ և համբուրեց նրանց ձեռքերը: Զորավարներն սկսեցին տրտնջալ ու դժգոհել, թե թագավորն իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին և անարգ մարդկանց մեծարում է:

Թագավորի ականջին հասան այս բամբասանքները: Նա հրամայեց չորս արկղ պատրաստել: Երկու արկղերն անշուք էին ու կեղտոտ: Սրանց մեջ թագավորը ոսկի և մարգարիտ լցրեց: Մյուս երկուսը պերճ զարդարված էին և նախշված: Դրանց մեջ նա աղբ ու ավազ լցրեց:

– Գնահատեք և ընտրեք այս արկղերից որը ցանկանում եք,- ասաց թագավորն իշխաններին:

Նրանք առանց երկմտելու մատնացույց արին շքեղ արկղերը: Վրա ընկան, բացեցին, իսկ դրանք լցված էին աղբով:

– Այդպես կսխալվեք, եթե զարդարուն հագուստին պատիվ տաք և չտեսնեք հոգու աղտեղությունը: Այն մարդիկ, որոնց դուք արհամարհեցիք, արտաքուստ աղտեղի էին, իսկ ներքուստ ճոխացած էին բազում շնորհներով,- ասաց թագավորը:

1 Գտնել գոյականները՝ հոլովել, գրել թվերը՝ եզակի և հոգնակի, ածականները՝ որակական և հարաբերական

Թագավոր, Թագավորներ: ճանապարհ, ճանապարհներ: հագուստ, հագուստներ: ձեռք, ձեռքեր: ականջ, ականջներ։

Ուղղական– Թագավոր, ճանապարհ, հագուստ, ձեռք, ականջ

Սեռական-Թագավորի, ճանապարհի, հագուստի, ձեռքի, ականջի

Տրական-Թագավորի(ն), ճանապարհի(ն), հագուստի(ն), ձեռքի(ն), ականջի(ն)

Հարցական-Թագավորը, ճանապարհը, հագուստը, ձեռքը, ականջը

Բացառական-Թագավորից, ճանապարհից, հագուստից, ձեռքից, ականջից

Գործիական-Թագավորով, ճանապարհով, հագուստով, ձեռքով, ականջով

Ներգոյական-Թագավորի մեջ, ճանապարհի մեջ, հագուստի մեջ, ձեռքի մեջ, ականջի մեջ

2․ Գրել առակի ասելիքը, կարճ բովանդակությունը

Առակի ասելիքն այն է, որ մարդու արտաքինը կարող է խափուսիկ լինել և պետք չէ առաջին հայացքից կարծիք կազմել այդ մարդու մասին, քանի դեռ ավելի մոտիկից չես ճանաչում այդ մարդուն։

Հայոց լեզու 9

Գոյական. տեսակներ, հոլով, հոլովում, թիվ, առում

goyakan verjnakan.png

Գոյականի հոլովը

Խոսքում գործածվելիս տարբեր բառերի կապակցվելու համար գոյականները որոշակի ձևերով փոփոխվում են. օրինակ՝ պատրաստել մետաղ բառերն իրար չեն կապակցվում, բայց պատրաստել մետաղից բառերը կապակցվում են, որովհետև մետաղ բառը ձևով փոխվել է՝ մետաղից։ Գոյականիկապակցական այսպիսի փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փոփոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում կա 7 հոլով։ Continue reading “Գոյական. տեսակներ, հոլով, հոլովում, թիվ, առում”

Հայոց լեզու 9

Մարդիկ, որոնք փոխեցին աշխարհը․ Թարգմանություն

Չարլզ Դարվին

1-1435765692Հայտնի անգլիացի ճանապարհորդ, բնագետ, երկրաբան և կենսաբան Չարլզ Դարվինը բոլորից շատ հայտնի է իր թեորեմով, որը փոխել է կարծիքը մարդու բնության մասին և աշխարհի զարգացման մասին իր ամբողջ բազմազանության մեջ։ Դարվինի էվոլյուցիայի և բնական ընտրության տեսությսն թեորեմը ենթադրում է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները, այդ թվում նաև մարդիկ, ծագել են ընդանուր նախատիպից և այդ տեսությունը, ժամանակին ցնցեց ողջ գիտական աշխարհը։ Դարվինը հրատարակեց Էվոլյուցիայի թեորիան՝ բերելով մի քանի օրինակ և ապացույցներ, իր հեղափոխական գրքում ՛՛Տեսակների ծագումը՛՛ (On the Origin of Species) 1859 թ․ և այդ օրվանից  ի վեր, մեր աշխարհը և այն ճանաչելու տարբերակները շատ փոխվել է։

Աղբյուրը

Հայոց լեզու 9

Թվական․ տեսական և գործնական աշխատանք

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային24։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամ-
բողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվա-
կանները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով
(1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։

Continue reading “Թվական․ տեսական և գործնական աշխատանք”

Պատմություն 9

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
ա/ Քաղաքական կյանքը, կուսակցություններ
բ/ Հասարակական կազմակերպություններ, միություններ
գ/ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
դ/ Թուրք-թաթարական խռովությունները /բանավոր,  էլ․ դասագիրք, էջ 20-24/
Էլ․ դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝
-1920թ․ Մայիսյան ապստամբությունը
-1920-ի գարունը և բոլշևիկների մայիսյան ապստամբությունը․Ալեքսանդր Խատիսյան Continue reading “Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը”