Կենսաբանություն

Սիմբիոզ

Սիմբիոզը երկու կամ ավելի տարբեր կենսաբանական մարմինների միջև փոխազդեցուդյունն է։ Այն կարող է լինել շահավետ, փոխշահավետ և կարող է պատահել որ մի մարմնին այդ փոխազդեցությունը վնասի, իսկ մյուսին ոչ օգնի և ոչ էլ խանգարի։

Սիմբիոզի օրինակներ են՝

Միջատների ծաղիկի փոշոտումը (միջատները ստանում են նեկտար կամ այլ սնունդ, իսկ ծաղիկը փոշոտում է), կլոուն ձուկը և անեմոն ջրային բույսը (կլոուն ձուկը ուտում է անողնաշար կենդանիներին, որոնք վտանգ են սպառնում անեմոնին, նաև ձկան արտաթորանքը անեմոնի համար սննդային նյութ է։ Իսկ ձուկը գիշատիչներից պատսպարվում է անեմոնի մեջ, որը ունի դաղող բջջիջներ, որը սակայն կլոունին վտանգ չի սպառնում նրա ուժեղ իմունիտետի շնորհիվ), մամուռները ու ծառերը (մամուռները ծառը օգտագործում են որպես հենարան, այլ ոչ սննդի աղբյուր, իսկ ծառը դրանից ոչինչ չի կորցնում կամ ստանում։ Ստացվում է, որ մամուռը օգուտ ստանում է, իսկ ծառն անտարբեր է մնում)։

Սիմբիոզի ձևերն են՝

Կոոպերացիա
Կոպերացիան այն փոխազդեցությունն է, որից բոլոր մարմիններն էլ ստանում են օգուտ, սակայն նրանց համակեցությունը ու փոխազդեցությունը պարտադիր պայման չի։ Կոպերացիայի օրինակ է մենակյաց խեցգետնին ու կորալյան պոլիպների՝ ակտիաների փոխազդեցությունը, մենակյաց խեցգետինը իր վրա տանում է ակտինային, ակտինային դա ձեռնտու է, քանի որ իր որսի տարածքը մեծանում է։ Օգուտ է ստանում նաև խեցգետինը, ակտինայի որսի մի մասով սնվում է խեցգետինը։

Կոմենսալիզմ
Երբ փոխազդեցության կողմերից մեկը ստանում է օգուտ, իսկ մյուսն անտարբեր է տվյալ փոխազդեցությանը։ Վերը նշված ջրիմուռի ու ծառի օրինակը վառ կոմենսալիզմի օրինակ է։ Կոմեսալիզմի օրինակ է նաև այն, երբ մի տեսակը սնվում է մյուս տեսակի սննդի մնացորդներով, օրինակ երբ փոքր ձկները շնաձկանը շրջապատած հետևում են նրան, շնաձկան որսի դեպքում մի մասը նրանց է բաժին ընկնում։ Շնաձկան ներքո նրանք նաև պաշտպանված են։ Այսինքն ստացվում է, որ փոքր ձկները ստանում են օգուտ, իսկ շնաձուկն այս գործընթացին անտարբեր է։

Ամենսիալիզմ
Այս այն փոխազդեցությունն է, երբ մի տեսակը ճնշում է մյուսին իսկ ինքը վնաս չի կրում։ Օրինակ՝ բարդու կողքին աճել է թուփ, որը միշտ ստվերում է մնում ու մասամբ է ստանում արևի ջերմությունը, այս դեպքում բարդին ճնշում է թփին։ Թուփը կրում է ճնշում բարդուց, սակայն բարդին անտարբեր է այս փոխազդեցությանը։

Մուտուալիզմ
Այս փոխհարաբերությունը բոլոր կողմերին էլ շահավետ է, և նրանց համակեցությունն ու փոխազդեցությունը դառնում է պարտադիր բոլոր տեսակների համար։ Օրինակ է վերևում գրված միջատների ու ծաղիկների փոխհարաբերությունը, եթե միջատները չմտնեն փոխազդեցության մեջ չեն ունենա նեկտար, իսկ ծաղիկները չեն փոշոտի, ստացվում է որ նրանց փոխազդեցությունը պարտադիր պայման է։

Մակաբուծություն
Մակաբուծությունը այն փոխհարաբերությունն է երբ մի մարմինը կախված է մյուսից, ստանում է սնունդ, և օգտագործում նրան որպես ապրելու միջավայր։ Մակաբուծությունը ունի երկու տեսակ առաջինը՝ ժամանակավոր․
Արյունածուծ մոծակը ապրում է արտաքին աշխարհում, մյուս մարմնի վրա հարձակվում է սնվելու համար։
Արգասային տիզը ապրում է տիրոջից ոչ հեռու։
Լուն ապրում է մարմնի վրա իր զարգացման շրջանը մեծ մասը։
Երկրորդը՝ մշտական․
Էխինակոկը չի կարող ապրել առանց իր տիրոջ

Leave a comment