Պատմություն 9

Թեմա 16 Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

Ներքին նախադրյալներն էին՝ հայերի միասնական լինելը անկախության համար։ Արտաքին նախադրյալները այն էին, որ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ Բյուզանդիան այսպես ասած օգնում էր Հայաստանին անկախության հարցում,քանի որ Բյուզանդիայի կայսրը Վասիլ (Բարսեղ) I էր։

2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:
Աշոտ I-ը մահացավ 890 թ. և իր հաջորդ Սմբատ I-ին /890-914/ թողեց ամուր և միավորված երկիր: Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին ու արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը՝ ճկուն դիվանագիտությամբ խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆաության միջև: 892 թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջն հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս:
893 թ. Սմբատ I-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:
908 թ. Յուսուֆը թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր:
Շուտով Յուսոֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ: Տեղի ունեցած ժակատամարտում Սմբատի բանակն անհաջոթյուն կրեց: Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում: Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին: Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը: Հակաարաբական պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը: Յուսուֆը Հայոց թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց հրամայել զենքը վայր դնել և հանձնվել: Բայց քաջարի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը: Գազազած Յուսոֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին:

Leave a comment