Մայրենի

ԻՄ ՀԻԱՆԱԼԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ

Այս տարի ամառային արձակուրդները անցկացրել եմ հիմնականում Երևանում: Բակում շատ խաղացել եմ ընկերներիս հետ, նաև գիրք եմ կարդացել հայերեն և ռուսերեն լեզուներով: Եվ այս ամիսների ընթացքում մի քանի անգամ ընտանիքով գնացել ենք քաղաքից դքուրս Սևանալիճ, Ծաղկաձոր:

Երկու օրով գնացել ենք Բյուրական քաղաք՝ հանգստյան տուն: Բույրականը գտնվում է Հայաստանի Արագածոտն մարզում և մեր տեսարժան վայրերից մեկն է: Այնտեղ է գտնվում Աստղադիտարանը, բայց ցավոք երկինքը պարզ չէր և աստղերին նայել չկարողացանք: Բյուրականում է գտնվում նաև Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք-ամրոցը, որը այժմ կիսաքանդ է: Այն կառուցվել է VII – X դդ.-ում և պատկանել է Պահլավունի իշխաներին:

    
Արձակուրդներին գնացեկլ ենք նաև Ստեփանավանի դենդրոպարկ – Սոճուտ բուսաբանական այգի: Այն գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում և նրա հիմնադիրն է լեհ ինժեներ – անտառագետ Էդմոն Լեոնովիչը: Այստեղ ներկայացված են ավելի քան 500 տեսակի բույսեր՝ բերված աշխարհի տարբեր անկյուններից: Սա իմ տեսած ամենականչ ու գեղեցիկ այգին է, ափսոս որ շատ հեռու է Երևանից:

    

Այս տարվա իմ արձակուրդային օրերը շատ – շատ լավն էին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s