Մայրենի

Գնդիկ – բոքոնիկ

Безымянный

Լինում են , չեն լինում մի պառավ ու մի ծերուկ են լինում: Մի օր ծերուկը պառավին խնդրում է.
– Պառեվ ջան, մի գնդիկ-բոքոնիկ թխիր:
– Ինչո՞վ թխեմ, ալյուր չունենք:
– Է, պառավ ջան, տաշտակը քերիր, մեջը ավլիր, կարող է մի բան դուրս գա:
Պառավը վերցնում է սագի թևիկը, տաշտակը քերում-քերքերում, մեջը ավլում, հավաքում է մի բուռ ալյուր:
Թխում է պառավը մի գնդիկ-բոքոնիկ, դնում պատուհանի գոգին, որ սառի:
Գնդիկ-բոքոնիկը մնում է մնում ու հանկարծ լուսամուտից գլորվում նստարանին, նստարանից՝ հատակին, հատակի վրայով՝ դեպի դուռը, շեմքից ցատկում է նախասենյակ, նախասենյակից՝ գլորվում բակ, այնտեղից դուրս է թռչում ու գլորվում ճանապարհով:
Գլորվում է գլորվում, հանդիպում է գառնուկին: Գառնուկն ասում է Գնդիկ-բոքոնիկ ես քեզ պիտի ուտեմ:

Մի կեր ինձ խուճուճ գառնուկ, ես քեզ համար մի երգ կասեմ.
՛՛Գնդիկ-բոքոնիկն եմ ես, տաշտակից քերված, կողքերից ավլած, հում սերով հունցված, յուղով գնդված, լուսամուտին սառեցրած: Ես տատիկից փախել եմ, ես պապիկից փախել եմ, քեզնից փախչելն ինչ է որ…՛՛:
Ու գնում է Գնդիկ-բոքոնիկը, գլորվում է ու հանդիպում է կովին: Կովը ասաց.
– Ես, քեզ կուտեմ:
– Մի կեր ինձ սևուկ կովիկ, ես քեզ համար մի երգ կասեմ.
՛՛Գնդիկ-բոքոնիկն եմ ես, տաշտակից քերված, կողքերից ավլած, հում սերով հունցված, յուղով գնդված, լուսամուտին սառեցրած: Ես տատիկից փախել եմ, ես պապիկից փախել եմ, գառնուկից եմ փախել, քեզնից փախչելն ինչ է որ…՛՛:
Ու բոքոնիկը գլորվելով փախչում է: Հանդիպում է այծիկին: Այծիկն ասում է.
– Ես, քեզ կուտեմ:
– Մի կեր ինձ սպիտակ այծիկ, ես քեզ համար մի երգ կասեմ.
՛՛Գնդիկ-բոքոնիկն եմ ես, տաշտակից քերված, կողքերից ավլած, հում սերով հունցված, յուղով գնդված, լուսամուտին սառեցրած: Ես տատիկից փախել եմ, ես պապիկից փախել եմ, գառնուկից եմ փախել, այծիկից եմ փախել, քեզնից փախչելն ինչ է որ…՛՛:
Գլորվում է ու փախչում: Հանդիպում է խոզուկին: Խոզուկն ասում է.
– Ես, քեզ կուտեմ:
– Մի կեր ինձ չաղլիկ խոզուկ, ես քեզ համար մի երգ կասեմ.
՛՛Գնդիկ-բոքոնիկն եմ ես, տաշտակից քերված, կողքերից ավլած, հում սերով հունցված, յուղով գնդված, լուսամուտին սառեցրած: Ես տատիկից փախել եմ, ես պապիկից փախել եմ, գառնուկից եմ փախել, այծիկից եմ փախել, քեզնից փախչելն ինչ է որ…՛՛:
– Հա,- ասում է խոզուկը, – բայց քո երգը մոտիկից պիտի լսեմ:
Գնդիկ-բոքոնիկը մոտ է գալիս, բկլիկ խոզուկը բռնում է նրան և համփ կուլ է տալիս:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s